Մեր մասին

«ՎԵԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ինտերնետ-ծառայություններ մատուցող առաջին կազմակերպությունններից է հայաստանյան շուկայում:

Սկսած 1996 թվականից «ՎԵԲ» ընկերությունը տրամադրում է ինտերնետ-հասանելիության հետ կապված տարատեսակ ծառայություններ:

Շուրջ 20 տարվա ընթացում մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի մեր բաժանորդներին հասանելի լինեն ինտերնետի անծայրածիր հնարավորությունները: Այսօր «ՎԵԲ» ընկերությունը մեծ դերակատարում ունի Հայաստանում ինտերնետ ցանցի ձևավորման, ընդլայման ու զարգացման գործում:

«ՎԵԲ»-ը զբաղեցնում է առաջատար դիրք հայաստանյան ինտերնետ-մատակարարների շրջանում: Այդպիսի հաջողությունը հնարավոր է դարձել մեր պրոֆեսիոնալ թիմի և կազմակերպությանը հավատարիմ բաժանորդների երկարատև համագործակցության արդյունքում:

«ՎԵԲ»-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ ինտերնետ կապի տրամադրում անհատ և կորպորատիվ բաժանորդներին, դոմենների գրանցում, հոսթինգ ծառայությունների մատուցում, բաժանորդների սերվերների տեղակայում «ՎԵԲ» ընկերության տվյալների կենտրոնում, էլեկտրոնային փոստի և IP հասցեների տրամադրում:

Sեղեկատվություն «ՎԵԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված կապի ծառայությունների վերաբերյալ

Ներբեռնել տեղեկատվություն հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ՝

Գործընկերներ

Տեղական գործընկերներ

Internet Society Union of Information Technology Enterprises ARMIX itdsc

Միջազգային գործընկերներ

RIPE NNC European Internet Exchange Association