Առանձնացված սերվերի տրամադրում

«ՎԵԲ» ընկերության տվյալների կենտրոնում (Data Center) պատվիրատուին պատկանող սերվերի տեղակայում: 24 x7 տեխնիկական սպասարկում: Մեր կենտրոնները ունեն մի քանի անկախ էներգիայի մատկարարման աղբյուրներ և հենքային կապ համակցված ինտերնետին:

ԱԱՀ ներառված է բոլոր գներում։

«ՎԵԲ» ընկերության տվյալների կենտրոնը (Data Center), որտեղ տեղակայվում է պատվիրատուին պատկանող կենտրոնական համակարգիչը (սերվերը), ապահովում է հետևյալ պայմանները.

  • օդորակման և ջերմաստիճանային պահանջների շուրջօրյա պահպանում;
  • հակահրդեհային և անվտանգության ազդարարման համակարգի ապահովում;
  • անխափան էլեկտրասնուցման համակարգի առկայություն՝ բաղկացած 2 անկախ փոփոխական հոսանքի աղբյուրներից և անխափան սնուցման սարքից: Համակարգի անընդհատ աշխատանքի գործակիցը (uptime) կազմում է 99.96 %:
  • օպտիկական կապուղիներով և երկու անկախ մատակարարների միջոցով համակցում համաշխարհային ինտերնետ ցանցին:

Առանձնացված սերվեր

12000դրամ միանվագ

Սերվերի սպասարկում

24000դրամ ամսեկան

Ինտերնետ կապ*

սկսած5400դրամ ամսեկան

 

* Ինտերնետ կապ Հայաստանի ցանցերի հետ մինչև 100 Մբիթ/վրկ անվճար։ Հայաստանի ցանցերից դուրս՝ խնդրում ենք ընտրել Home Internet ծառայության փաթեթներից մեկը։