Ծառայություններ

Ինտերնետ տանը

Ծառայությունը մատուցվում է Ethernet-ի, ռադիոկապի կամ օպտիկամանրաթելային մալուխի միջոցով: Նախատեսված է ֆիզիկական անձանց և այն կազմակերպությունների համար, որոնք ունեն մեկ կամ մի քանի համակարգիչ ցանցին միացած։ Բարձր արագությունը և ցածր գները կբավարարեն բաժանորդների բոլոր պահանջները։

Ներբեռնել Ինտերնետ կապի տրամադրման հրապարակային Պայմանագիր-առաջակը:

  • Պայմանագիր-առաջակ (օֆերտա)
  • Կորպորատիվ ինտերնետ

    Ծառայությունը նպատակահարմար է կորպորատիվ բաժանորդների համար, ովքեր ֆիքսված տեխնիկական չափանիշներով ավելի հզոր ինտերնետային կապի կարիք ունեն։ Ծառայությունը մատուցվում է Ethernet-ի, ռադիոկապի (802.11 b/g/n) կամ օպտիկամանրաթելային մալուխի (1 ԳԲ/վ) միջոցով:

    IP & AS տրամադրում

    Ինքնավար համակարգի (АS) և IP հասցեների գրանցում և հատկացում։ Հանդիսանալով ՀՀ–ում լոկալ ինտերնետ ռեգիստր` «ՎԵԲ»–ը, RIPE NCC–ի կողմից լիազորված է կատարել Անկախ Ինտերնետային Համարի Ռեսուրսների հատկացում (ինքնավար համակարգի համար (АS), պրովայդերից անկախ (PI) կամ պրովայդերին կցված (PA) IPv4 և IPv6 հասցեների տիրույթի հատկացումներ):

    Դոմենի գրանցում

    .ՀԱՅ .AM .COM .NET .ORG .INFO և այլ հայտնի տիրույթներում դոմենների գրանցում։

    Հոսթինգ ծառայություն

    Մենք առաջարկում ենք ընտրել 6 տեսակի հոսթինգ-փաթեթներից որևէ մեկը Ձեր վեբ կայքի համար: Առանձնակի մեծ և բարդ վեբ կայքերի համար ունենք նաև UNIX և Windows հատուկ սերվերներ տրամադրելու հնարավորություն:

    Առանձնացված սերվերի տեղակայում

    «ՎԵԲ» ընկերության տվյալների կենտրոնում (Data Center) պատվիրատուին պատկանող սերվերի տեղակայում: 24 x7 տեխնիկական սպասարկում: Մեր կենտրոնները ունեն մի քանի անկախ էներգիայի մատկարարման աղբյուրներ և հենքային կապ համակցված ինտերնետին:

    Վիրտուալ սերվեր

    Վիրտուալ սերվերը (VPS) ֆունկցիոնալ առումով հավասարազոր է առանձին համակարգչի, թեև այն կիսվում է մի քանի օգտվողների միջև: