Careers

Տեխնիկական աջակցման մասնագետ

Աշխատանքի տեսակը` լրիվ դրույք

Ոլորտը` տեղեկատվական տեխնոլոգիաներ

Սկիզբ` անմիջապես

Տևողությունը` երկարաժամկետ

Պահանջվող որակավորումները`

  • բարձրագույն կրթություն,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
  • օպերացիոն համակարգերի, hամակարգչային ցանցերի, ցանցային տեխնոլոգիաների, համակարգչային սարքավորումների իմացություն;
  • Unix համակարգի (Linux կամ Free BSD և այլն), բաց համակարգերի փոխկապակցման (OSI model) մակարդակների իմացություն;
  • level 2, level 3 switch-երի հետ աշխատելու հմտություն;
  • ցանցային սերվիսների տեղադրման և կառավարման ունակություն, ցանցը դիագնոստիկա անելու հմտություն;
  • հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում, 
  • գրագետ, հստակ բանավոր խոսք;
  • թիմում աշխատելու ունակություն,
  • լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Աշխատանքային պարտականությունները`

  • ժամանակին արդյունավետ կերպով պատասխանել բաժանորդների տեխնիկական բնույթի հարցերին, վերահսկել ռադիոմոդեմային կապի ցանցը, ապահովել ինտերնետ ծառայության տրամադրման անխափան աշխատանքը;
  • շտկել բաժանորդների մոտ առկա ինտերնետ կապի թերությունները;
  • սպասարկել օպերացիոն համակարգեր և համակարգչային ծրագրեր;
  • իրականացնել համակարգչային սպասարկում և ապահովել ցանցային անվտանգություն բաժանորդներին;
  • կատարել անմիջական ղեկավարի կողմից սահմանված լրացուցիչ առաջադրանքներ;

Դիմելու ընթացակարգը`

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե ani@web.am Էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք: Առանց պատշաճ լրացված վերնագրի նամակները չեն դիտարկվի:

Նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: